Հայաստան. Ազգային ժողովի շենքում պատգամավորներից մեկը գտել է Լենինի արձանը
Կիսվել
Կիսվել
Ազգային ժողովի շենքում պատգամավորներից մեկը գտել է Խորհրդային ղեկավար Վլադիմիր Լենինի արձանը: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խորհրդարանի սենյակներից մեկում իր հայնաբերած արձանի լուսանկարը:
«ՀենցնորտեսաԱզգայինժողովում: Երևիբերելեն, որապրիլինմտցնենԱզգայինժողովիդահլիճ: Վերջինբոլշևիկինախընտրականարշավիմեկնարկը»,— մեկնաբանել է իր լուսանկարը Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը՝ պատգամավոր Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
2018թ.-ի ապրիլին նախատեսվում է վարչապետի ընտրություն, որը տեղի կունենա խորհրդարանում: Ընտրված վարչապետը, սահմանադրական փոփոխությունների համաձայն, ստանձնելու է երկրի ղեկավարի լիազորությունները։
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ արձանը Ազգային ժողովի շենքում է գտնվում խորհրդային տարիներից ի վեր:
«Ուղղակի հիմա որոշվել է տանել այնպիսի տեղ, որտեղ պահպանում են չօգտագործվող իրերը»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Լենինի արձանի ճակատագիրը կլուծվի, երբ «աշխատակազմը կցանկանա դրան անդրադառնալ»: