Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում միանգամից երկու հիվանդ է մահացել։ Ապրիլի 2–ի առավոտյան հայտարարվել է 68-ամյա տղամարդու մահվան մասին, որի մոտ կորոնավիրուսն ուղեկցվում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ և թոքերի քրոնիկ հիվանդությամբ։
Երեկոյան հայտնի է դարձել 78-ամյա
կնոջ մահվան մասին, որը կորոնավիրուսից բացի նաև շաքարախտ, հիպերտոնիա և թոքերի երկկողմանի բորբոքում ուներ։ Մահացած կինը Հայաստանի քաղաքացի չէր։
Առողջապահության նախարարության
վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման 663 դեպք է գրանցվել։ Ապաքինվածների ընդհանուր
թիվը 33–ն է, վեց մարդ մահացել է։
Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ն արտակարգ դրություն է հայտարարված։ Մինչև ապրիլի 12–ը տեղաշարժի խիստ սահմանափակումներ են գործելու։
Ամբողջությամբ կասեցված է հանրային
տրանսպորտի, այդ թվում՝ մետրոյի երթևեկությունը։ Տեղաշարժվել կարելի է միայն տաքսիով
կամ անձնական ավտոմեքենայով։
Աշխատում են միայն մթերային խանութներն
ու դեղատները։