Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 49-րդ դեպքը։ Մահացածը 81 տարեկան տղամարդ է։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Մայիսի 14-իդրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 142-ով և հասել 3 860-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 72-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 572: Շարունակում են բուժում ստանալ 2 218 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսը հասել է նաև վարչապետ Նիոկլ Փաշինյանի աշխատակազմ։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է երկու աշխատակիցների մոտ։
Խոսնակը նշեց նաև, որ երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են, իսկ վարչապետը թեստ հանձնելու կարիք չունի, քանի որ այդ աշխատակիցների հետ նա չի շփվել։
Մայիսի 14-ին առավոտյան կառավարությունն ընդունեց որոշում երկարաձգել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17:00։