Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ կստեղծի Վստահության հիմնադրամ։ Այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:
«Վստահության հիմնադրամի շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում է ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում: Դրանք կոչնչացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում. դրա համար նախատեսվել է 1.3 մլն եվրոյի ներգրավում»,- ասել է Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:
Վտահության հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, կստեզծվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: