ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագրեր՝ գործող նախարարներին վերանշանակելու մասին: Կառավարության կազմում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Փոխվել է միայն ՀՀ արդարադատության նախարարը. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստացավ պատգամավորական մանդատ և ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, նշանակվել է Դավիթ Հարությունյանը: Վերջինս արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 1998-2007 թվականներին:
Ավելի վաղ վարչապետի պաշտոնում վերանշանակել էր Կարեն Կարապետյանը:
Ինչպես հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իշխող կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ կառավարությանը շարունակել աշխատանքը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր Ազգային ժողովի առաջին նիստից հետո կառավարությունը սահմանադրության համաձայն հրաժարական էր ներկայացրել: