Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017 թ–ին։ Փաստաթուղթը դեռ մասնակիորեն է գործում, քանի որ միության անդամ ոչ բոլոր երկրներն են այն վավերացրել։ Սակայն համաձայնագրի իրականացման գործընթացը սկսվել է ստորագրումից գրեթե անմիջապես հետո։
Փետրվարի 26–ին Հայաստանի խորհդարանում լսումներ էին անցկացվում այն մասին, թե որքանով են հաջող ընթանում բարեփոխումները։ Քննարկվել է Եվրոպայի հետ ավելի խորը քաղաքական համագործակցության հնարավորության հարցը, չնայած որ երկրի տնտեսությունն ավելի շատ ինտեգրված է Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությանը։
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի՝ ոչինչ չի խանգարում Հայաստանին «քաղաքականապես ինտեգրվել Եվրոպական միությանը, ունենալ այն կառույցները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության կայացման համար»։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես մասնակցել է լսումներին։ Նա հաստատել է ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանն օգնելու մտադրությունը․
«Մենք հավատարիմ ենք փոխադարձ համագործակցության խորացման սկզբունքին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունն, անվտանգությունն ու արդարադատությունը»։