Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն ֆուտբոլային ակադեմիա է բացում Բաքվում
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլային աստղ Ռոնալդինյոյի հետ Բաքվում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար:
Պայմանագիրը կնքվել է մարտի 15-ին Դուբայում: Ֆուտբոլային ակադեմիայի պաշտոնական բացումը Բաքվում տեղի կունենա 2017թ—ի սեպտեմբերի 1-ին, ասված է «Գաբալա» սպորտային ակումբի մամուլի ասուլիսում:
«Գաբալա» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1995թ—ին և ելույթ է ունենում Ադրբեջանի առաջնությունում: Ակումբի նախագահը, «Եվրոպա—Ադրբեջան» հանրության հիմնադիր և նախագահ Թալե Հեյդարովն է (արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդդին Հեյդարովի որդին):
«Գաբալան» բավականին հաջող է ներկայացնում Ադրբեջանը միջազգային հարթակներում, մասնավորապես, երկու տարի շարունակ դուրս է գալիս Եվրոպայի լիգայի խմբային մրցաշար: