2016թ. ապրիլի 30-ին Բաքվի Park Bulvar առևտրի կենտրոնում անցկացվեց առաջին գրաֆիտի-փառատոնը: Սա ռայթերների (գրաֆիտի նկարիչ) շրջանում անցկացված առաջին մրցույթը չէ, սակայն դրանք բոլորն եղել են ոչ պաշտոնական մակարդակով: Այս անգամ միջոցառումը կազմակերպել էր Urban Art ընկերությունը, և այն անցավ անշլագով, նույնիսկ մամուլը լուսաբանեց:
Տների պատերին նկարելը մեզ մոտ օրենքով արգելված է, այնպես որ առևտրի կենտրոնը ավտոկայանատեղիում հատված էր տրամադրել հատուկ այդ նպատակի համար:
6 նկարիչներ գործի անցան կեսօրին և ավարտեցին աշխատանքը երեկոյան 6-ին, որից հետո տեղի ունեցավ երեկույթ՝ Բաքվի անդերգրաունդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք փիրսինգներ են կրում, մազերը ներկում են ծիածանի բոլոր գույներով, բրեյք են պարում, մի խոսքով՝ ինտեգրվում են համաշխարհային մշակույթ թինեյջերներին հայտնի բոլոր միջոցներով:
Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց սումգայիթցի ռայթեր Ayefes-ը: Նա շահեց ուղևորություն դեպի Սանկտ Պետերբուրգի «V1» փառատոն՝ զանգվածային հիփ-հոփ միջոցառում բաց երկնքի տակ: