ՆԳՆ ու դատախազությունը պաշտոնական հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ “Մուսուլմանների միություն շարժումը ահաբեկչական խմբավորում է: ՆԳՆ ուժերն առավոտյան հատուկ գործողություններ են իրականացրել այդ կազմակերպության առաջնորդ Թալե Բագիրովին ու նրա կողմնակիցներին ձերբակալելու ուղղությամբ: Իսլամիստները նռնակներ ու հրազեն են օգտագործել. հանցավոր խմբավորման 4 անդամներ սպանվել են, ևս մի քանիսը վիրավոր են: Ներկա պահին իսլամիստները փակել են ավանի կենտրոն տանող ճանապարհը և ներս չեն թողնում “օտարներին, այդ թվում՝ լրագրողներին: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, տեղական АTV հեռուստաընկերության մեքենան կոտրվել է, լրագրողը՝ ծեծի ենթարկվել: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, Նարդարանի բնակիչները Մոլոտովի կոկտեյլենր են պատրաստում և ամեն կերպ զինվում են:
16.00
Ներկա պահին՝ Բաքվի ժամով ժամը 16.00-ին, տեղացիները հավաքվում են Իմամ Հուսեյնի հրապարակում, հայտնում է azadliq.org-ը:
15.00
Բաքվի Նարդարան ավանում հերթական անգամ տեղացիների ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ռադիո Ազատությունը №3 կլինիկական հիվանդանոցը հաստատում է վիրավորների առկայությունը առանց որևէ քանակ նշելու: Հաղորդվում է երկու սպանվածի մասին և իսլամիստների շարժման առաջնորդ Թալե Բագիրովի և ևս մի քանիսի ձերբակալվածների մասին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Նարդարանում անցկացված գործողությունների ընթացքում ոստիկանությանը դիմադրություն է ցուցադրվել, ոստիկաններից մեկը մահացել է: Դատախազությունը դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել: