ՆԳՆ-ն արդեն հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 19-108 հոդվածով՝ դիտավորյալ սպանության փորձ։
Ըստ վարկածներից մեկի՝ հարձակվողը Գամսախուրդիայի հարևանն էր, որի հետ նա ինը տարի առաջ միջադեպ է ունեցել։ 2011 թ-ի ապրիլին Գամսախուրդիան մեղավոր էր ճանաչվել Դավիթ Բաջելիձեին վիրավորելու համար և դատապարտվել ինը տարվա և վեց ամսվա ազատազրկման։
Վրացական պարբերականներից մեկը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, գրում է, որ դա վրեժ էր։
Որոշ դիտորդներ չեն բացառում, որ կատարվածը կարող է կապված լինել Ցոտնե Գամսախուրդիայի ընդդիմադիր գործունեություն հետ։ Մի քանի ժամ առաջ Ֆեյսբուքում Գամսախուրդիան քննադատել և ցենզուրայից դուրս արտահայտություններ էր արել վարչապետի կրոնական հարցերով խորհրդական Սոզար Սուբարիի հասցեին։
•2018 թ-ի դեկտեմբերին Ցոտնեն ու նրա եղբայր Կոնստանտինեն հացադուլ էին հայտարարել՝ իրենց հոր մահվան գործի քննությունն ավարտին հասցնելու պահանջով։
•Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի նախագահն էր 1991-1992 թթ-ին ընդամենը ինն ամսով։ 1992 թ-ի հունվարին նա պաշտոնանկ արվեց զինված հեղաշրջման հետևանքով։ Գամսախուրդիան փախավ Վրաստանից։ Մահացավ 1993 թ-ի վերջին չբացահայտված հանգամանքներում։