Կորոնավիրուս 18.08.2020 Հայաստանում կորոնավիրուսով վարակված 248 հոգի գտնվում է ծանր, 64-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում JAMnews Երևան Կիսվել Կիսվել Օգոստոսի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 145-ով և դարձել 41 846: Մահացել է ևս 8 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 832-ի։ Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Առողջացել է ևս 327 պացիենտ, բուժվածների թիվը կազմում է 34 982։ Շարունակում է բուժում ստանալ 5 787 մարդ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 186 661 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 067: ● Կորոնավիրուսն ընդդեմ գինեգործների և խաղողագործների ● Հայաստանը աշխատում է Ռուսաստանի հետ սահմանը երկկողմանի բացելու ուղղությամբ Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 248 հոգի գտնվում է ծանր, 64-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի արհետսական օդափոխման սարքերի է միացված 19 մարդ։ Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ