Կորոնավիրուս, աշխարհ. լուսանկարներ, թվեր և փաստեր մեկ օրում: Թարմացվում է
-
Համավարկից ամենաշատը տուժել են ԱՄՆ–ում, սակայն նախագահ Թրամփը հրաժարվում է արտակարգ դրություն մտցնել
ԱՄՆ—ում արդեն 123,781 մարդ է վարակվել։ Միայն նախորդ օրը հիվանդացել է ավելի քան 20 հազար մարդ։
Կորոնավիրուսից մահացել է 2,229 մարդ։
Սակայն նախագահ Թրամփը հրաժարվում է արտակարգ դրություն մտցնել և ասում է, որ բնակչությունը պետք է աշխատանքի վերադառնա մի քանի շաբաթից։
Փոխնախագահ Փենսը հայտարարել է, որ նախագահին կներկայացնի իր խորհուրդները, թե արդյոք պետք է դադարեցնել սոցիալական հեռավորության պահպանումը և բացել գրասենյակներն ու բիզնեսները։
-
Կորոնավիրուսից մահացել է արքայադուստր Մարիա Թերեզան
Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի զարմուհի, արքայադուստր Մարիա Թերեզան մահացել է կորոնավիրուսից։ Նա 86 տարեկան էր, և սա Եվրոպայի թագավորական ընտանիքների ներկայացուցիչների շրջանում COVID-19–ի հետևանքով մահացության առաջին դեպքն է։
Իսպանիայի թագավորի թեստը բացասական է։
Կորոնավիրուսով է վարակված թագավորական ընտանիքների ևս երկու ներկայացուցիցչ՝ Բրիտանիայի թագաժառանգ և Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի որդի արքայազն Չարլզն, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը։
-
ԱՄՆ-ում և Իտալիայում արդեն զգալիորեն ավելի շատ են վարակվածները, քան Չինաստանում էր համաճարակի գագաթնակետին
ԱՄՆ՝ 104,225 դեպք
Իտալիա ՝ 86,498 դեպք:
Չինաստանում ընդհանուր առմամբ 2019 թվականի դեկտեմբերին համաճարակի բռնկումից ի վեր 81,394 մարդ է հիվանդացել:
-
«ԱՄՆ-ում արագորեն մոտենում է աղետը»
Աշխարհի բոլոր երկրների շարքում վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 104,256 մարդ:
1,704 մարդ մահացել է:
Տեղացի բժիշկներն ու բուժքույրերը աղաչում են իրենց տրամադրել ավելի շատ պաշտպանիչ հանդերձանք և սարքավորումներ՝ հազարավոր հիվանդների բուժման համար:
ԱՄՆ հիվանդանոցներն այլևս չեն կարողանում հաղթահարել հիվանդների քանակը, մասնագետները նշում են, որ եթե անմիջապես միջոցներ չձեռնարկվեն, աղետ կսկսվի:
Ռոբերտ Բյորկ, Նյու Յորքում հայտնի որպես «Մերկ կովբոյ», ամայության մեջ բժշկական դիմակով լուսանկարվում է Times Square-ի համար: Մարտի 24, 2020, REUTERS/Carlo Allegri
-
Իտալիա. մեկ օրում 969 մարդ է մահացել
Իտալիայում կորոնավիրուսից մահացության շատ բարձր ցուցանիշ է: Միայն նախորդ օրը այնտեղ 969 մարդ է մահացել:
Ընդհանուր առմամբ զոհերի թիվը կազմում է 9,134:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեսոսը հայտարարել էր, որ Իտալիայում մահացության այդպիսի բարձր ցուցանիշի հիմնական պատճառը «պաշտպանիչ միջոցների և սարքավորումների քրոնիկ համընդհանուր պակասն է»:
Ոստիկանն անցնում է Բարիում քաղաքի հին փողոցով, Իտալիա, մարտի 27, 2020: REUTERS/Alessandro Garofalo
-
Իսպանիա. մեկ օրում 769 մահ
Իսպանիան Եվրոպայի մյուս ամենատուժած երկիրն է: Անցած օրվա ընթացքում այստեղ գրանցվել է 769 մահվան դեպք:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4,858-ի:
Երկրի իշխանությունները շահագործումից հանել են կորոնավիրուսային թեստավորման համար ինը հազար չինական փաթեթներ այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանց արդյունքի ճշգրտությունը կազմում է ընդամենը 30 տոկոս:
Վրաստանը, որը նախատեսում էր ձեռք բերել 215 հազար նույն թեստային համակարգերից, հասցրեց հրաժարվել չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ գործարքից:
Պատվերի առաքում: Հեծանվորդը շրջում է ամբողջովին դատարկ հրապարակում՝ Մադրիդի հանրահայտ La Almudena Cathedral տաճարի և Թագավորական պալատի մոտ: Մարտի 16, 2020: REUTERS/Juan Medina
-
«Բրիտանիան քաոսի և խուճապի եզրին է»
Անգլիական ազդեցիկ բրիտանական The Lancet ամսագրի խմբագիրը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան գտնվում է «քաոսի և խուճապի» եզրին, քանի որ կառավարությունը առողջապահական համակարգը թողել է «համաճարակին ամբողջովին անպատրաստ»:
Ռիչարդ Հորթոնը նախարարներին մեղադրել է այն բանի համար, որ չեն հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական խորհուրդներին՝ ողջ բնակչությանը թեստավորել և սոցիալական շփումները կտրուկ սահմանափակելու:
«Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի այս հիմնական սկզբունքները անտեսվել են անհայտ պատճառներով»,- հայտարարել է Հորթոնը:
Մեծ Բրիտանիայում Covid-19-ի բռնկումից ի վեր արձանագրվում է մահացության ամենօրյա դեպքերի ամենամեծ թիվը:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը և առողջապահության նախարար Մեթ Հենքոկը վարակված են կորոնավիրուսով:
Լոնդոնի փողոցներում: Մարտի 26, 2020: REUTERS/Hannah McKay