Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 28-ի։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ 71-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Բոլոր պացիենտները, որոնց չի հաջողվել փրկել, ունեցել են նաև այլ ծանր հիվանդություններ։ Մահացածները 55-ից 93 տարեկան են, մեծ մասի տարիքը 70-ից բարձր է:
Ապրիլի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 1677-ի։ Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 75-ով և հասել 803-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 846 մարդ:
Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 790 թեստ, ընդահնուր առմամբ՝ 17342։
Հաաստանում արտակարգ դրություն է գործում մարտի 16–ից։ Այն հայտարարված էր մեկ ամսով։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով։
Մարտի 25–ից գործում է նաև մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և տեղաշարժի թերթիկով։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։ Չի աշխատում ողջ հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։