Կոսփլեյը Բաքվում. Թրամփից մինչև Խելագար գլխարկագործ
Ինչպես ասում են մշտական մասնակիցները, ԱզեԿՈՆ կոսփլեյ-փառատոնը նոր մակարդակ է բարձրացել: Եթե մի ժամանակ այն երեկույթ էր կոմիքսների և անիմեի սիրահարների նեղ շրջանակի համար, ապա այժմ դա մասշտաբային կոստյումավորված միջոցառում է:
[toggle title=”Ի՞նչ է կոսփլեյը”]
Բառացիորեն դա կոստյումավորված խաղ է, ֆիլմերի, խաղերի, գրքերի, կոմիքսների կերպարների կոստյումներ հագնելը և այդ կոստյումները կարելը: Այդ հոբբին տարածված է ամբողջ աշխարհում: Լավագույն կոսփլեյերները հասնում են կոստյումի և գրիմի անթերի համապատասխանության տվյալ կերպարին, կոսփլեյի սիրահարները կարող են ինչ-որ բաներ էժան պատվիրել առցանց խանութներում կամ սահմանափակվել որոշ դետալներով: Հիմնականում կոսփլեյը սոցիալական երևույթ է, առիթ փնտրելու հետաքրքրություններիդ համապատասխան ընկերների, ևս մեկ միջոց է ստողծագործ էությունն արտահայտելու, որպեսզի քեզ նկատեն և գնահատեն:
[/toggle]
Ի՞նչ է փոխվել նախորդ փառատոնից: Առաջին հերթին՝ ավելի ստատուսային վայրը. այն այս տարի անցկացվել է Holiday Inn հյուրանոցում: Երկրորդ հերթին՝ մասնակիցներն ավելի ու ավելի են շատանում: Երրորդը՝ այս անգամ գրեթե բոլորը կոստյումներով էին, քչերն էին եկել «պարզապես նայելու»:
«Շատ հաճելի է, աստված» անիմեն: Արյունոտ թագավորը տխրահռչակ եկայ է (ոգի, չարք), որն ապրում է 600-ից ավել տարի: