Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, միտրոպոլիտ Եպիֆանին, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավարն ու տիեզերական պատրիարք Բադուղիմեոսը՝ նոր Ուկրաինական ուղղափառ եկեղեցու անկախությանը նվիրված արարողությանը Սուրբ Գևորգի տաճարում, Թուրքիա, 2019թ-ի հունվարի 5։ REUTERS / Մուրադ Սեզեր
Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ստամբուլյան նստավայրում տեղի է ունեցել տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից Ուկրաինայի վերաբերյալ տոմոսի ստորագրման արարողությունը։
Տոմոսը հրամանագիր է, որն Ուկրաինայի նոր ուղղափառ եկեղեցու կարգավիճակն է սահմանում։ Այն ճանաչում և հռչակում է վերջինիս անկախությունը։
Ստամբուլում կայացած արարողությանը ներկա էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերագույն ռադայի ղեկավար Անդրեյ Պարուբին, տեղի եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Եպիֆանին, նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն և պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։
Ուկրաինայի վերաբերյալ տոմոսի ստորագրումով ավարտվեց եկեղեցական անկախության ստացման ընթացակարգը։
Եկեղեցական հրահանգի ստորագրումից հետո Կոստանդնուպոլսի պատրիարքը հունվարի 6-ին տոմոսը կփոխանցի միտրոպոլիտ Եպիֆանիին։ Իսկ հունվարի 7-ին այն կհասնի Կիևի Սոֆիայի տաճար, որտեղ այն կարող են տեսնել ցանկացողները։
Ավելի վաղ Ուկրաինայում երեք ուղղափառ եկեղեցի կար՝ Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին, Կիևի պատրիարքարանի եկեղեցին և Ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցին։ Վերջին երկուսը չէր ճանաչում ոչ մի ուղղափառ եկեղեցի, իսկ Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցին ենթարկվում էր Մոսկվային։
Ուկրաինական եկեղեցին 1686թ-ից հետո առաջին անգամ անկախություն ձեռք բերեց։ Այն ժամանակ Կիևի միտրոպոլիան Տիեզերական պատրիարքարանի մաս էր կազմում։ Սակայն ավելի ուշ ենթարկվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն։
Դեկտեմբերի 15-ին Կիևի միավորիչ խորհրդում ստեղծվեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին։ Դրա պատրիարք ընտրվեց միտրոպոլիտ Եպիֆանին։
Պյոտր Պորոշենկոն հայտարարեց է, որ Ուկրաինայի ուղափառ եկեղեցու կողմից անկախություն ձեռք բերելն ազգային ինքնության և ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս է։