Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Ամեն օր շփման գծում հրաձգություն է տեղի ունենում, երկու կողմում էլ մարդիկ են վիրավորվում ու զոհվում: Որքան երկար է շարունակվում հակամարտությունն ու բանակցային գործընթացը տեղից չի շարժվում, այնքան մեծանում է հասարակ մարդկանց ցավն ու վիշտը. հակամարտությունը փոխել է նրանց կյանքը, ու խաղաղություն պատկերացնելը նրանց համար ավելի ու ավելի դժվար է դառնում:
Փաստորեն, սահմանամերձ Ղափանլի գյուղի բնակիչներն այս տարիներին պատերազմի պայմաններում են ապրել. դրա մասին են վկայում արկերի բեկորներից վնասված պատերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են
պատկերացնում խաղաղությունը, մարդիկ ասում են, որ չեն վստահում հարևան հայերին և պատրաստ չեն որևէ փոխզիջումների գնալ:
Այդուհանդերձ, հարցման բոլոր մասնակիցները միակարծիք են, որ հանուն հետագա սերունդների հակամարտությունը պետք է հանգուցալուծվի:
Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: