On the Beach-ի աշխատակիցները հարցում են անցկացրել աշխարհի 100 հյուրանոցների աշխատակիցների շրջանում և գնահատել տարբեր երկրների հանգստացողներին կոպտության, շռայլության, բծախնդրության և աղմկոտության տեսանկյունից:
Թեյավճարներ
Հյուրանոցի մաքրուհուն, մենեջերին կամ մատուցողին որոշակի գումար նվիրելը բնավ պարզ բան չէ: Շատ զբոսաշրջիկներ չգիտեն անգամ, որ հյուրանոցի կամ ռեստորանի աշխատակիցները, որտեղ նրանք հանգստանում են, նրանցից թեյավճար են ակնկալում:
Ամենաշռայլ ու բարեհամբույր զբոսաշրջիկների վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում են բրիտանացիները, նրանց օգտին է քվեարկել հարցվածների 36 տոկոսը՝ երեքից մեկը: Երկրորդ տեղում են շվեդները՝ (14 տոկոս), երրորդում՝ ամերիկացիները (11 տոկոս):
Բծախնդրություն
Իրենց շռայլությունը բրիտանացիները փոխհատուցում են հաճախ դժգոհ լինելու հակումով: Բողոքող հաճախորդների վարկանիշում առաջին տեղը նույնպես նրանցն է (37 տոկոս), երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցնում են ֆրանսիացիներն ու գերմանացիները:
Անհագ զվարճանք
Միացյալ Թագավորության քաղաքացիներինն է ևս մեկ հաղթանակ: Հյուրանոցների աշխատակիցների մեծ մասը որպես ամենաաղմկոտ հաճախորդ նշել է կրկին բրիտանացիներին՝ 34%: Նրանց այդ առումով մի փոքր զիջում են իսպանացիները՝ 25%, երրորդ տեղում են ռուսները՝ 8%:
Կոպտություն
Ռուսաստանցի զբոսաշրջիկները հայտնվել են նաև ամենակոպիտ հաճախորդների ցուցակում, նրանք վստահորեն զբաղեցնում են առաջին հորիզոնականը՝ 31%: Առաջին եռյակում են նաև գերմանացիները՝ 20% և ֆրանսիացիները՝ 10%: