Ցխինվալի դեղատներից մեկը քաղաքի պատմության մեջ առաջին անգամ տեսանկարահանող սարք է տեղադրել: Նախաձեռնությունը մասնավոր ձեռնարկատեր Լիլի Կուլուխովայինն է:
Տեսահսկման համակարգը տեղադրվել է մեկ տարի առաջ, և աշխատակիցներն այժմ արդյունքներն են ամփոփում. ժամանակակից տեխնոլոգիաների առավելություններն ակնհայտ են: «Ապրանքն այլևս չի կորչում, — կիսվում է Լիլին, — նախկինում պատահում էր, որ կորչում էին ատամի խոզանակները, տարբեր մանր բաներ, իսկ այժմ արդեն չեն գողանում ոչինչ»:
Դեղատան աշխատակիցները կարծում են, որ բանը ոչ թե տեսանկարահանումն է, այլ այն, որ տեսանկարահանումը հեռարձակվում է հենց դեղատանը գտնվող էկրանին:
Տեսախցիկը յուրօրինակ հոգեբանական խոչընդոտ է ստեղծում. «Մարդիկ տեսնում են, որ ապրանքը հսկվում է, այդ պատճառով էլ չեն ձգտում ինչ-որ բան գողանալ»:
Դեղատունը կամ խանութը տեսանկարահանման համակարգով վերազինելն արժե 35 հազ. ռուբլի (մոտ 460 դոլար): Հոգու հանգստությունը չի կարող ավելի էժան արժենալ, այդ պատճառով էլ Ցխինվալի մնացած դեղատները ևս պատրաստվում են հետևել Լիլիի օրինակին: Ի դեպ, ոմանք արդեն կիրառում են այդ փորձը. Տեսանկարահանման մասին զգուշացումը փակցված է Ցխինվալի տարբեր շրջանների որոշ դեղատների դռներին:
Գնորդներից մեկն ընդհանրապես կասկած հայտնեց տեսանկարահանող սարքերի աշխատելու վերաբերյալ. «Շատ հնարավոր է, որ դա ձևական բնույթ է կրում. ինչո՞ւ փող ծախսել տեխնիկայի գնման վրա, եթե կարելի է պարզապես վախեցնել գողերին»:
Այսպես թե այնպես տեսանկարահանման հարցը հուզում է ոչ միայն այն դեղատներին, որոնց վաճաասեղանն այնպիսի դիրք ունի, որ ապրանքը հաճախորդին ուղղակիորեն հասանելի չէ: