Նոյեմբերի 24-ին Սինայի թերակղզու հյուսիում պայթյուն է տեղի ունեցել: Դրանից հետո մզկիթի դիմաց կանգնած զինյալները կրակ են բացել մզկիթից դուրս եկող մարդկանց վրա:
Զոհերի թիվը պարբերաբար փոխվում է. եգիպտական պետական Ahram Online լրատվական կայքի վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 235 մարդ:
Եգիպտոսի իշխանությունները երկրում հայտարարել են արտակարգ դրություն: Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ-ալ-Սիսին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացնում:
Եգիպտոսում հայտարարվել է եռօրյա սուգ:
CNN-ը հաղորդում է, որ Եգիպտոսի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Խալիդ Մուջահիդն արդեն այդ միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»:
Ահաբեկիչների ինքնությունը և դրդապատճառները դեռ հայտնի չեն: