«Խելացի քաղաք Բաքուն» ինտելեկտուալ խաղ է, սակայն անց է կացվում այն ոչ թե էլիտար ակումբում, այլ հարմարավետ փաբում՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Ֆուադ Հուսեյնովը հեռուստատեսային պրոդյուսեր է, նախագծի համահեղինակն ու համակարգողը, ում կարծիքով դա շոու չէ: «Դա ավելի շուտ համախոհների, ընդհանուր իտելեկտուալ մակարդակ ունեցող մարդկանց շփում է: Ի տարբերություն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի, սա առաջին հերթին հեռուստախաղ չէ, երկրորդը՝ հաղթանակն այստեղ գլխավորը չէ: Կարևորը ուրբաթ երեկոն ընկերների կամ պարզապես հաճելի մարդկանց հետ անցկացնելն է, դուք հանգստանում եք, միևնույն ժամանակ առանց ավելորդ լարվածության պատասխանում հետաքրքիր հարցերի: Հարցերի թեմաներն ամենասովորական թեմաներն են՝ ֆիլմեր, երաժշտություն, գրականություն:»
Մի խոսքով զուտ տեխնիկական տեսանկյունից սկզբունքային տարբերություններ չկան, տարբեր առաջադրանքների համար տարբեր ժամանակ է հատկավցում, հետո բոլոր թիմերը միաժամանակ պատասխաններով թերթիկները վարողին են փոխանցում:
«Խելացի քաղաքը» երիտասարդ խաղ է, դեռ մեկ տարեկան չկա: Այժմ մասնակից թիմերի քանակը 10 է, սակայն ի սկզբանե սկսվել է 4-ից: Խաղի անցկացման հիմնական տեղ չկա՝ ուրբաթ երեկոյան սրճարան կամ փաբ է վարձակալվում: Այնուամենայնիվ Ֆուադ Հուսեյնովը լավատեսությունը չի կորցնում և նոր ծրագրեր է կառուցում, օրինակ խաղն ադրբեջաներենով կամ անգլերենով անցկացնելը (այժմ այն անցկացվում է ռուսերենով):