«Վրացական ավանդական ճաշկերույթի մշակույթին» (քարթուլի սուփրա) Մշակութային ժառանգության պահմանման ազգային գործակալության գլխավոր տնօրենի հրամանով ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ է շնորհվել:
Մարտի 17-ին հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ոչ նյութական ժառանգության նոր հուշարձանի մասին տվյալները պետք էներառվեն մշակույթի հուշարձանների պետական ռեեստրում:
Փաստաթուղթը միանգամից դարձել է սոցցանցերի օգտատերերի կատակների թեման: «Ուռա, ընկերնե՛ր, կարող ենք շարունակել ազատզվարճանալ», — Ֆեյսբուքում այդ նորությանն արձագանքել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝պատգամավոր Սերգի Կապանաձեն:
«Իսկ ի՞նչ ենք անելու այժմ: Նրանք, ովքեր սեղանի շուրջ թամադային չեն լսում կամ ավելի շուտ են հեռանում ճաշկերույթից պետք է պատժվեն մշակութային հուշարձանը վիրավորելու համա՞ր», — հարցնում է օգտատերերից մեկը:
Վրացական ճաշկերույթից զատ Վրաստանում ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ է շնորհվել կվևրիներում (գետնում հորված մեծ կավե տարաներ) գինու պահման ավանդական տեխնոլոգիային, «Դեդա էնա» վրացերենի դասագրքին որպես ուսուցման մեթոդի, ինչպես նաև վրացական այբուբենի բոլոր երեք տեսակներին և վրացական ազգային կոխին:
Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ղեկավարվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003թ-ի կոնվենցիայով: Վրաստանն այդ կոնվենցիային միացել է 2008թ-ին՝ իր վրա պարտավորություն վերցնելով գրանցել և պահպանել երկրի ոչ նյութական ժառանգության նմուշները: