Թբիլիսիում Կանանց միջազգային օրվան նվիրված երկու ակցիա իրականացվեց: Մասնակիցները պահանջում էին կանանց աշխատանաքային պայմանների բարելավում և քաղաքական դաշտում մեծ ներկայացվածություն: Թբիլիսիի համերգային դահլիճից սկսված քայլերթն ավարտվեց խորհրդարանի շենքի մոտ:
Ակցիայի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին մի քանի օր առաջ:
Կազմակերպիչները աղբամաններ էին պատրաստել, որտեղ մասնակիցները պատգամավորներին հասցեագրված նամակներ էին գցում: