Մինչ ողջ աշխարհը հետևում է Կատալոնիայում իրադարձությունների զարգացմանը, Իտալիայի երկու ծաղկուն շրջան ոչ պարտադիր հանրաքվեի արդյունքում քվեարկել է Հռոմից ավելի մեծ անկախություն ունենալու օգտին․ հաղորդում է CNN:
Ինչպես հաղորդել են Վենետո և Լոմբարդիա շրջանների իշխանությունները, որոնք ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 30%-ը, ինքնավարության ընդլայնմանը կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների ավելի քան 95%-ը:
Վենետոյում ընտրատեղամասեր է այցելել բնակչության 57%-ը, Լոմբարդիայում՝ 39%:
Երկու հանրաքվեն էլ հայտարարվել էր շրջանների ղեկավարների կողմից, որոնք ներկայացնում են «Հյուսիսի լիգա» աջ կուսակցությունը։ Վերջինս նախկինում հանդես էր գալիս Իտալիայից առանձնանալու գաղափարով, իսկ այժմ պնդում է, որ շրջանների իրավասություններն ընդլայնվեն բյուջեի, առողջապահության կրթության ոլորտներում և միգրացիայի հարցերում:
Լոմբարդիայի մաս են կազմում Միլանը՝ Իտալիայի հյուսիսային մասի գլխավոր քաղաքն ու Վենետիկը՝ Վենետոյի մայրաքաղաքը: