Ինչ-որ մեկը ոտքն է ոլորել, մյուսը՝ ուշագնաց եղել: Մոտ 20 տուժած կա Լոմիսոբա տոնին
Կիսվել
Կիսվել
Մոտ 20 մարդ է տուժել Դուշեթիի շրջանի Մլեթա գյուղում, որտեղ նշվում է Լոմիսոբա տոնը: Սուրբ Գիորգիի եկեղեցի շատ ծանր ճանապարհ է տանում, և ոչ բոլորն են այն կարողացել հաղթահարել առանց «արկածների»:
«Ինչ-որ մեկը ոտքն է ոլորել, մյուսը պարզապես վատ է զգացել և փրկարարները նրանց օգնություն ենն ցուցաբերել», — «Ինտերպրեսնյուզին» հայտարարել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների գործակալությունում:
Լոմիսոբան Վրաստանի այդ լեռնային շրջանում նշվում է Զատկից հետո յոթերորդ կիրակի օրը: Բազմամարդ տոնը հազվադեպ է առանց միջադեպի անցնում, այդ պատճառով էլ այնտեղ միշտ հերթապահում է փրկարարների մեծ բրիգադ:
Ուխտագնացների խոսքով՝ Սուրբ Գիորգիի լոմիսյան եկեղեցին հատուկ էներգետիկա ունի, և այստեղ կատարվում են ցանկությունները. այդ պատճառով էլ մարդիկ ոտքով բարձրանում են բարձր լեռը, զոհաբերություն անում՝ հստակ ցանկություն պահելով:
Ամեն տարի Մլեթայում հարյուրավոր գլուխ անասուն է մորթվում (տեղացիները հպարտությամբ հիշում են, թե ինչպես է մի անգամ 2000 գլուխ անասուն մորթվել), ինչը պատճառ է դարձել, որ այդ ավանդույթը բազմաթիվ հակառակորդներ ձեռք բերի, որոնք անընդունելի են համարում կենդանիների զանգվածային ոչնչացումը (հիմնականում՝ ոչխարների):
Սայայն մարդիկ շարունակում են Մլեթա գնալ՝ բեռնված ուտելիքով և խմիչքով: Վրաններ են խփում՝ գիշերելով այդտեղ:
Զոհաբերությունից առաջ այստեղ մի քանի պարտադիր ծես է կատարվում: Օրինակ, զոհաբերվող ոչխարի բուրդը երկու տեղում՝ ականջի ետևն ու որովայնին, խուզվում է: Փոքր բլրի վրա, որտեղ մորթվում են կենդանիները, հողը կարմիր է արյունից: Մորթը մի քանի հոգի է իրականացնում: Նրանց օգնականները մորթազերծում են ոչխարներին, ինչից հետո տանտերերը տանում են միսը, տապակում և սեղանին դնում:
Այս լուսանկարներն արել է Ազատություն ռադիոկայանի լուսանկարիչ Գիորգի Գոգուան անցյալ տարի Մլեթայում: