Ադիլ Յուսուբովն ապրում է Քիչիք Դեհնե գյուղում՝ Շեքիից ոչ հեռու, իր հայտնի մետաքսե գլխաշորերով, խաների հին պալատով և շքեղ հյուրանոցներով:
Ընդհանրապես Ադիլ Յուսուբովը մաթեմատիկայի ուսուցիչ է և 30 տարի դպրոցում է աշխատում, այժմ նա դպրոցի փոխտնօրենն է: Սակայն Ադիլը նաև մեղրի մեծ վարպետ է: Այս հոբին հորից է ժառանգել՝ մեղուների հետ աշխատելու իր գաղտնիքներով: Նա փեթակները հենց բակում է տեղադրել: Եվ մեղուների հետ տասնամյա աշխատանքից հետո սեփական գաղտնիքներն ու բացահայտումներն է արել: