3 տարի առաջ Վրաստան գալով՝ ապշած էի. բնությամբ, սարերով, հյուրընկալությամբ և Թբիլիսիի բավականին բազմազան կյանքով: Ինչպես նաև նրանով, որ մարդիկ այստեղ բացարձակապես չեն մտահոգվում այն հարցով, ինչը մենք Եվրոպայում էկոլոգիական դիմացկունություն ենք անվանում: Հիմնականում նկատի ունեմ թափոնների վերամշակումը:
Ավաղ, Թբիլիսին շատ կեղտոտ քաղաք է: Այն գրոհել են մեքենաներն ու ավտոբուսները, թունավոր արրտանետումները: Մետրոյից բացի այստեղ ոչ մի էլեկտրական տրանսպորտ չկա: Ամբղջ աղբը՝ թուղթ, պլատիկ, ապակի, բիոթափոններ Թբիլիսիում լցվում է մի տեղ, որն այնուհետև տարվում է աղբանոց, որտեղ էլ այն փորձում են այրել:
Եվրոպայում (հատկապես Չեխիայում, որտեղից ես եկել եմ) մենք վաղուց սովորել ենք թղթի, ապակե և պլաստիկե շշերի համար առանձին աղբամաններին:
Թբիլիսին նման բան չի տեսել:
Ես հասկանում եմ, որ Վրաստանում դեռևս աղբի վերամշակման ձեռնարկություններ չկան, սակայն չեմ կարող համակերպվել այն բանի հետ, որ այստեղ ոչ ոք չի մտահոգվում, թե ինչպես թափոնների քանակը նվազագույնի հասցնել: Իսկ դա յուրաքանչյուր ոք կարող է անել՝ հետևելով մի քանի պարզ կանոնների:
Իրականում ոչ մի դժվար բան չկա թափոնների վերամշակման մեջ: Յուրաքանչյուրս կարող ենք ավելի պատասխանատու լինել և սկսել հոգ տանել այն վայրի մասին, որտեղ բնակվում ենք: Եվ ես կպատմեմ ձեզ, թե ինչպես:
Եվ եթե չգիտեք, թե ինչ է նշանակում էկոլոգիական դիմացկունույթուն, ավելի լավ, ձեզ տեղում հաճույքով կբացատրեն:
Մենք կպատմենք, թե ինչ անել կոտրված ապակու, օգտագործած պլաստիկի և անպետք թղթի հետ: Եվ դա դեռ ամենը չէ:
Մի՛ մոռացեք ձեզ հետ հին հագուստ վերցնել, դրանով կարելի է մեկի հետ փոխանակվել կամ պարզապես վաճառել: Մեզ մոտ գերազանց բուսական և վեգանական ուտելիք և ոճային երաժշտույթուն կլինի: Համեցե՛ք: