Ձեզ պետք է անհանգստացնի հենց այնպես բարձր աշխատավարձի խոստումը. դա նշանակում է, որ ձեզ իրենց ճանկն են ուզում գցել պարֆյումերային ու դեղորայքային վաճառքով զբաղվող ցանցերը: Հնարավոր է նաև՝ ֆինանսական բուրգեր լինեն: Իսկ եթե այնուամենայնիվ դիմեք այդ աշխատանքի համար, ձեզ անպայման կխնդրեն նախնական գումար ներդնել՝ դառնալ ընկերության բաժնետեր: Այդ նախնական ներդրումը միայն իսկական հաջողակները կարող են հետո հետ բերել: Համարեք, որ այդ գումարը կորցրել եք:
Կանոն 2. Անգրագետ կազմած փաստաթղթեր մի՛ ստորագրեք
Աշխատանքի տեղավորման ցանկացած գործակալություն ձեզ հետ պայմանագիր է կնքում: Այն պետք է ներառի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որն ադրբեջաներեն «VÖEN է կոչվում: Բացի այդ, պայմանագրում անպայման պետք է նշված լինի այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընկերությունը պարտավորվում է աշխատանք գտնել ձեզ համար: Դա կարող է լինել 3 ամիս կամ գուցե մեկ տարի: Եվ ընդհանրապես, ինչքան շատ կոնկրետ տեղեկատվություն լինի, այնքան լավ: Կարևորը, որ վերացական ու ոչ առարկայական փաստաթուղթ չստորագրեք:
Կանոն 3. Տեղեկություններ հավաքեք
Որոնողական համակարգով փնտրեք տվյալ ընկերությունը. երբեմն դա բավարար է հասկանալու համար, որ փնտրելու բան չկա՝ խաբեբաներ են: Նրաց նախընտրած գործելաոճը հետևյալն է. ընկերություն բացել, փողերը շտապ հավաքել և, «ծառայությունը» չմատուցած, անհետանալ: Փնտրեք լավ համբավ ունեցող ընկերություն կամ գոնե այնպիսի մի բան, որի մասին դրական արձագանքներ կան: Լավ է, եթե այդ արձագանքների հեղինակներին անձնապես ճանաչում եք:
Կանոն 4. Նախօրոք մի՛ վճարեք
Բոլորն անպայման կխնդրեն վճարել՝ գրանցման, հարցաթեթիկի, պայմանագիր կնքելու և, վերջապես, թափուր աշխատատեղի համար: Ճիշտ կլինի՝ վճարեք այն բանից հետո միայն, երբ ձեզ համար կոնկրետ աշխատանք կգտնեն: Բայց եթե չի ստացվում չվճարել, կտրոնն անպայման պահեք: