Երևանի ամենաէժան շուկան, որտեղ կարելի է միրգ և բանջարեղեն գնել անմիջապես գյուղացուց, մնացել է առանց գնորդների: Վաճառողները բողոքում են, որ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ոչինչ չեն կարողանում վաճառել: JAMnews-ի թղթակիցը զրուցել է նրանց հետ ու նկարահանել, ինչ են ասում մարդիկ, ինչով են նրանք բացատրում ստեղծված իրավիճակը:
Ինչո՞ւ գնորդներ չեն գալիս էժան շուկա, որտեղի՞ց են երևանցիները գյուղմթերք գնում: Փորձել է պարզել Հրանտ Մարինոսյանը։