2016թ-ի հունիսի 8-ին ԱՄՆ բնակիչ ոմն Մելվին Ռեդիքը ֆեյսբուքյան էջում dcleaks.com կայքին հղում էր տեղադրել, որտեղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերներից գողացված փաստաթղթեր կային:
Ռեդիքը, որը, համաձայն նրա պրոֆայլի, ապրում է Փենսիլվանիայում, այդ հղման տակ գրել է. «Այս տղաները ճշմարտությունն են հրապարակում Հիլարի Քլինթոնի, Ջորջ Սորոսի և այլ ամերիկացի առաջնորդների մասին: Սա իրոք հետաքրքիր է»:
Սակայն Ֆեյսբուքում Ռեդիքի էջը կեղծ էր: Դրան մի քանի ապացույց կա.
Ինդիանա նահանգի Փենսիլվանիայի համալսարանում, որը Ռեդիքը նշել էր որպես ուսման վայր, այդպիսի անունով ուսանող չի գտնվել;
Նրա էջում տեղադրված մի քանի լուսանկարներն արված են Բրազիլիայում, սակայն ոչ մի հիշատակում այդ ճամփորդության մասին նրա էջում չկա;
Ռեդիքը ոչ մի գրառում չունի իր մասին, այլ միայն գրել է ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների, այնուհետև՝ Դոնալդ Թրամփի նախագահության մասին:
Ինչպես պնդում է The New York Times-ը, Ռեդիքի էջը հարյուրավոր, իսկ միգուցե նաև հազարավոր ֆեյք օգտատերերից մեկն է, որոնք ստեղծվել են ռուս հաքերների կողմից տեղեկատվական պատերազմ վարելու համար:
Ա մերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը չէր սահմանափակվում Դեմոկրատական կուսակցության սերվերներից տվյալներ գողանալով և դրանք հրապարակելով, գրում է թերթը: Ստեղծվել են և նախկինի պես ստեղծվում են գոյություն չունեցող անձանց հաշիվներ, որոնք մոլեռանդ կերպով դեմ էին հանդես գալիս ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ կեղծ տեղեկատվություն հրապարակելով կամ նույնքան էմոցիոնալ աջակցում էին Դոնալդ Թրամփին, երբ նա փորձում էր կարագվորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Պարզվել է, որ գոյություն չունեցող անձանց բազմաթիվ էջեր են ստեղծվել նաև Թվիթերում: Այդ սոցցանցում ինչ-որ բան պրոպագանդելն ավելի հեշտ է, քան Ֆեյսբուքում: Թվիթերը հաշվի չի առնում ոչ հետևորդների թիվը, ոչ օգտատիրոջ նախորդ գրառումները, երբ այս կամ այն հեշթեգը տեղադրում է առավել պոպուլյարների ցանկում:
Իսկ դա նշանակում է, որ բավական է շատ ֆեյք ակաունտներ ստեղծել, որոնք կհրպարակեն ձեզ պետք եղած հեշթեգը, և այն կհայտնվի Թվիթերի ցանցի ամենապոպուլյար հաղորդագրությունների շարքում:
ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի ենթադրվող միջամտության հետաքննությունն ամերիկյան լրատվամիջոցներում մշտապես քննարկվում է: Ամեն ամիս այդ գործի նոր մանրամասներ են ի հայտ գալիս: ԱՄՆ Կոնգրեսն արդեն պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ Ամերիկայի ներքին քաղաքականության վրա ռուսական իշխանությունների ազդեցության փորձի հետ կապված: