Թբիլիսիի կենտրոնում՝ Վաժա Փշավելա պողոտայում, պատահական կրակոցից, որն արձակել է ոստիկանության ոչ սթափ վիճակում գտնվող աշխատակիցը, հարևան տան իր պատշգամբում, յոթերորդ հարկի իր բնակարանում մի կին է մահացել։
Մահացածը երգչուհի Թիկա Մախալդիանիի մայրն է։
Հետաքննությունը վարում է դատախազությունը։ Քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 116–րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է «կյանքին ոչ միտումնավոր վնաս հասցնելը» և վեց ամսից մինչև երկու տարվա կամ երկուսից չորս տարվա ազատազրկում է նախատեսում։