Ընտրություններ Մեծ Բրիտանիայում. վարչապետը պարտվել է, բայց չի հեռանում
Կիսվել
Կիսվել
Կոալիցիոն խորհրդարան և երկու դիմակայող քաղաքական կուսակցությունների միջև համաձայնության անհրաժեշտություն. այսպիսին է Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների այսօր հայտարարված արդյունքը
Ընտրությունները նախաձեռնել է վարչապետ Թերեզա Մեյը, որպեսզի ավելի շատ տեղ ստանա խորհրդարանում իր Պահպանողական կուսակցության համար և Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցություններ ապահովի իրեն: Մեյը բրեքսիթի խիստ սցենարի՝ արագ և որոշիչ ելքի կողմնակից է:
Արդյունքն ուղիղ հակառակն է. Պահպանողական կուսակցությունը կրճատել է իր ներկայացվածությունը խորհրդարանում, չնայած որ պահպանել է ֆորմալ մեծամասնությունը:
Խորհրդարանում իրենց դիրքերն են ուժեղացրել պահպանողականների հակառակորդները՝ Լեյբորիստական կուսակցությունը, որն այժմ 260 տեղ ունի պահպանողականների 313 տեղի դիմաց: Մնացածները փոքր կուսակցություններին են բաժին ընկնում, որոնք էլ այժմ վճռելու են կոալիցիաների ճակատագիրը: Անգլիական խորհրդարանում ընդհանուր 650 տեղ կա:
Խորհրդարանն այժմ գտնվելու է «առկախված վիճակում»: Կուսակցությունները պետք է կոալիցիաներ փնտրեն կառավարություն ձևավորելու համար:
Չնայած պարտությանը՝ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարական տալ: Նա կմնա վարչապետի պաշտոնում, հաղորդում է Բի-Բի-Սին:
Եթե կառավարություն ձևավորելու փորձը երկու անգամ անհաջողություն կրի, Մեծ Բրիտանիային նոր խորհրդարանական ընտրություններ են սպասվում: