Կազմակերպիչներն օրենքի շրջանակից դուրս չէին գալիս, բարձրաձայնում էին նախապես համաձայնեցրած կարգախոսներ («Չեղարկե՛ք հանրաքվեն»), տեղավորվեցին իրենց հատկացված ժամանակի մեջ և չէին փորձում մարզադաշտի սահմաններից դուրս գալ: Հանրահավաքն անսպասելի մարդաշատ էր. եկել էին ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև հասարակ քաղաքացիներ՝ ըստ տարբեր գնահատականների 8-11 հազար մարդ:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարեց հաջորդ հանրահավաքի ամսաթիվը՝ սեպտեմբերի 17-ին:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտարարեց, որ ոչ մի կոպիտ խախտում հանրահավաքին տեղի չի ունեցել:
«Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը հայտարարեց, որ կազմակերպիչներն արտասահմանյան կազմակերպություններից փող են ստանում: