Ընդհանրապես Flea Market-ը թարգմանաբար նշանակում է լվի շուկա, այսինքն մի վայր, որտեղ հին իրեր են վաճառում: Սակայն Թբիլիսիում Tbilisi Flea Market-ը հասցրել է գրեթե բրենդ դառնալ, համենայն դեպս երիտասարդության շրջանում: Արտասահմանցիների համար ամենաանսպասելի զգացողությունների տեղ է: Օրինակ, դիզայնը, էքսկլյուզիվությունը, պայծառությունը: Եվ իզուր չէ, որ այդպես է:
Tbilisi Flea Market-ը բացվել է մի քանի տարի առաջ և բոլորովին պատահական. այն կազմակերպել են երկու վրացի աղջիկ՝ Քեթի Մանգոշվիլին և Նինո Բոչորիշվիլին, որպեսզի վաճառեն անպետք իրեր:
Սկզբում շուկա էին այցելում միայն Նինոյի և Քեթիի ընկերները, սակայն նրանք այնպես լավ ժամանակ էին անցկացնում, որ հաջորդ տարի և մասնակիցների, և հաճախորդների թիվը մի քանի անգամ աճեց: Այստեղ վաճառվում և գնվում են ոչ միայն հին իրեր, այլ նաև վառ հեղինակային աշխատանքներ՝ զարդեր, աքսեսուարներ, ինտերիերի առարկաներ, խաղալիքներ: Եվ ժամանակի ընթացքում հին իրերի շուկան դարձավ ոճային հավաքատեղի:
«Դուք երբևէ 1943թ. ճապոնացի կամիկաձե օդաչուի պատկերով լուցկու տուփ բռնած կա՞ք: Իսկ ես՝ այո», — տպավորություններով է կիսվում Անտոնը՝ շուկայի 2016թ. գնորդներից մեկը: «Սա ընտիր խթան է երիտասարդ դիզայներների համար, — ասում է վաճառող Թիկոն, — էլ ո՞րտեղ կարող ես այսքան մարդու աշխատանքներդ տալ»:
Աշխատանքները ցուցադրել և փորձել վաճառել կարող է ցանկացած մարդ. Մասնակցությունն անվճար է: Սովորաբար այն անցկացվում է Թբիլիսիի կենտրոնական այգիներից մեկում: