Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, երբ Եվրամիության բոլոր անդամ երկրները կվավերացնեն այն:
Եվրամիության 28 անդամ պետություններից Էստոնիան առաջինը վավերացրեց փաստաթուղթը՝ անգամ Հայաստանի խորհրդարանից առաջ ընկնելով:
Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի դիտարկմամբ, դա բացատրվում այն հանգամանքով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ին, Էստոնիայի ԵՄ-ում նախագահության շրջանում: Դեսպանի կարծիքով, սա նաև լուրջ հորդոր և ուղերձ է Էստոնիայի կողմից Եվրոպական միության անդամ մյուս պետություններին, որ նրանք ևս հնարավորինս արագ վավերացնեն այս կարևոր փաստաթուղթը:
Հայաստանյան փորձագիտական շրջանակները էլ հուսով են, որ այսպիսով տրվեց համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը:
«Հայաստանիդիվանագիտությունըպետքէակտիվջանքերգործադրի, որայսհամաձայնագիրըԵՄանդամ—պետություններիկողմիցվավերացվիմինչև 2018թ.-ինսպասվելիքԵվրախորհրդարանիընտրությունները: Հակառակպարագայումայսբոլորերկրներըզբաղվածենլինելուիրենցներպետականխնդիրներով, ոչթեմիջազգայինփաստաթղթերիվավերացմամբ,ևայսգործընթացըհետաձգվելուէևսմիքանիամսով»,— ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ տնօրեն Թևան Պողոսյանը:
Հայաստանը համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կվավերացնի մինչև մարտի վերջ:
Փաստաթուղթն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից: Երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, համաձայնագիրը՝ որպես օրենքի նախագիծ, կուղարկվի խորհրդարան:
Ազգայինն ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ համաձայնագրում ամրագրված են նաև անցումային դրույթներ, ինչը նշանակում է, որ որոշ կետեր կարող են իրականացվել մինչև ամբողջական վավերացումը.
Շաբաթներ առաջ Հայաստանում ստեղծվեց նաև միջգերատեսչական հանձնաժողով, որը վերահսկելու է այս փաստաթղթի իրականացման ընթացքը, համակարգելու է իրականացմանը նպաստող միջոցառումները:
Ավելի վաղ JAMnews-ը անդրադարձել էր, թե փաստաթղթի մշակման շուրջ 2 տարի անցկացված բանակցություններին և նախաստորագրմանը 2017-ի մարտին, թե հայաստանյան փորձագիտական շրջանակների կողմից կասկածներին, որ դրա ստորագրումն այնուամենայնիվ տեղի կունենա:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հայաստանի իշխանությունները պատմական են որակել այն և հայտարարել, որ համաձայնագիրը թույլ կտա ոչ միայն համատեղել ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ հետ համագործակցությունը, այլ նաև կարող է եվրոպական քաղաքական օրակարգում հակադրությունների քաղաքականությունը վերափոխել համադրման քաղաքականության։
Համաձայնագրի ընդունման գործընթացին և դրա բովանդակությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ JAMnews-ի նոյեմբերի 24-ի հրապարակումից: