Էլեկտրամոբիլներն անվտանգ են, մարտկոցները՝ խնդրահարույց. ՀՀ-ում քննարկում են հնարավոր ռիսկերը
Էլետրամոբիլների մարտկոցների վերամշակման մասին ՀՀ-ում
Հայաստանում էլեկտրամոբիլների հանդեպ մեծ հետաքրքրություն կա։ Մարդիկ դրանք համարում են «կանաչ մեքենաներ», քանի որ էլեկտրաշարժիչների արտանետումները գրեթե զրոյական են:
Սակայն մեդալը հակառակ կողմ ունի։ Էկետրամոբիլների մարտկոցների պիտանելիությունը սահմանափակ է, կարող են միջինում օգտագործվել 8-12 տարի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում երկիրն առերեսվելու է հազարավոր տոննաներ թունավոր և հրավտանգ մարտկոցների կառավարման խնդրին:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2025թ-ի օգոստոսին երկրում շահագործվել է ավելի քան 22,650 էկեկտրամոբիլ: Տարբեր հաշվարկներով, 2026թ-ի սկզբին այդ թիվը մոտեցել է 30 հազարի:
Պետությունը շարունակում է մաքուր տրասպորտի համար զրոյական մաքսատուրքով ներմուծման քվոտավորումը: Բացի դրանից մեքենաների այս խումբն ազատված է նաև ներմուծման և օտարման գործարքներում ավելացված արժեքի հարկատեսակի գանձումից: Այս արտոնությունների արդյունքում ստացվում է, որ էլեկտրամոբիլ գնողը մոտ 30% ավելի ցածր գին է վճարում, ինչը գրավիչ է։ Հետևաբար, էլեկտրամոբիլների թիվը կշարունակի ավելանալ, և արդեն առաջ է գալիս ապագայում դրանց մարտկոցների վերամշակման խնդիրը։
- «ՀՀ-ում թոշակառունները ֆինանսապես խոցելի վիճակում են»․ թոշակները չեն ինդեքսավորվում գնաճի հետ
- Օտարերկրացիները ավելի քիչ են անշարժ գույք գնում Հայաստանում․ վերլուծություն
- ՀՀ-ում քննարկում են սեքսի նախարարություն ստեղծելու մասին «նախընտրական հայտարարությունը»
Էլեկտրամոբիլներ վաճառողը՝ հետագա ռիսկերի մասին
Ազատ Ենոքյանը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ։ Հավաստիացնում է, որ գնորդներին առավելությունների հետ մեկտեղ ներկայացնում է նաև հետագա ռիսկերը․
«Բնապահպանական խնդիրները ինձ շատ են մտահոգում։ Մասնագիտությամբ կենսաբան եմ: Երկար ժամանակ ուսումնասիրել եմ էլեկտրական մեքենաների մարտկոցների բաղադրությունը, դրանց հետագա ազդեցությունը շրջական միջավայրի վրա»։
«Մաքուր մեքենաները», նրա խոսքով, հետագայում են խնդիրներ առաջացնելու, երբ երկրները չկարողանան վերամշակել մարտկոցները։
«Էլեկտրամոբիլների մարկտոցների չափերը բավանականին մեծ են։ Բայց պետք է հաշվի առնել, որ դրանք մեկանգամյա աղբ չեն: Կարծում եմ՝ պետք է մարդկանց իրազեկել, որ դրանք հետագայում կարելի է օգտագործել արևային էներգիայի համար որպես կուտակիչ, ինչպես նաև կենցաղային նշանակության մարտկոց»,- բացատրում է Ազատը:
Ասում է՝ երկրորդային նշանակությամբ օգտագործումից հետո արդեն պետք է անպայման մտածել վերամշակման մասին։ Եվ այս խնդիրն այժմ շատ երկրների հետազոտողների և նորարարների ուշադրության կենտրոնում է։
«Էլեկտրամոբիլներում հիմնականում օգտագործվում են լիթիում-իոնային մարտկոցներ։ Դրանք ծանր մետաղներ են և առաջնային հարվածը էկոհամակարգում կարող են պատճառել ջրային և հողային շերտերին: Բուն մարտկոցի հեղուկն էլ պակաս վտանգավոր չէ։ Դա թունավոր նյութ է, վնասակար է թոքերի, շնչառության համար»,- զգուշացնում է Ազատը։
Նրա խոսքով՝ գնորդներին դա առանձնապես չի հետաքրքրում։ Բայց ինքը չի զլանում բացատրել մարդկանց։ Իսկ պատասխանը հիմնանակում այն է, թե «դրա լուծումն էլ ժամանակին կգտնվի»:
«Գուցե իսկապես զարգանա վերամշակումը։ Սակայն Հայաստանի նման երկրներում, որտեղ նորմալ աղբի կառավարում և վերամշակում չի իրականացվում, կարող են վատ հետևանքներ առաջանալ։ Այս մարտկոցները կարող են նույնիսկ պայթյունավտանգ լինել, վնասված լիթիում-իոնային մարտկոցը կարող է պայթել և հրդեհներ առաջացնել: Պատկերացրեք՝ ինչ խնդիրներ կարող են լինել, եթե դրանք չկառավարվեն և աղբավայրերում հայտնվեն»,- նշում է գործարարը:
Որպես էկոլոգիական բեռ, ըստ Ազատի, պետությունը նախ եղած և սպասվող ծավալների գնահատման կարիք ունի, ապա՝ կառավարման պլանի մշակման և հետագա լուծումների.
«Կարծում եմ՝ եթե պետությունը խթանում է մաքուր մեքենաների շահագործումը Հայաստանում, ունի նաև այս հարցերի պատասխանները»:
«Մարտկոցների թափոնների գործածությունը կկանոնակարգվի». նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարությունը JAMnews-ին գրավոր պատասխանել է, որ այս ուղղությամբ ընթացիկ աշխատանքներ են կատարվում: Մասնավորապես՝ այժմ լրամշակման փուլում է նախարարության կողմից առաջարկված նախագիծը, որով սահմանվելու են էլեկտրական ավտոմեքենաների լիթիում-իոնային մարտկոցների կամ կուտակիչների թափոնների գործածությանը ներկայացվող հատուկ կանոններն ու պահանջները։
«Զուգահեռ իրականացվում են աշխատանքներ՝ միջազգային պրակտիկայում կիրառվող վերամշակման, վնասազերծման տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության և տվյալների հավաքագրման ուղղությամբ»,- հայտնում են նախարարությունից։
Ըստ կառույցի փորձագետների՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում էլեկտրոնային թափոնների աճող ծավալներին զուգահեռ կարևոր է խթանել երկրորդային ռեսուրս հանդիսացող թափոնների օգտահանումը։ Դա կարող է մեծապես օգնել շրջանաձև տնտեսության ներդրմանն ու զարգացմանը:
Այսպիսով՝ Շրջակա միջավայրի նախարարությունից հավաստիացնում են, որ հաշվի են առնում հետագա ռիսկերն ու այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկում։ Ավելին՝ հստակ գնահատական ունեն սպառողական հատկությունները կորցրած լիթիում-իոնային էլեկտրական կուտակիչների վերաբերյալ:
Նախարարությունը ներկայացրել է խմբագրությանը նաև այս ուղղությամբ իր ընթացիկ ծրագրերից մեկը, որի նպատակն է ստեղծել համապարփակ համակարգ արևային կայաններից և էլեկտրական մեքենաների մարտկոցներից գոյացող էլեկտրոնային թափոնների կառավարման համար:
Համակարգում հավաքագրվելու են այս էլեկտրոնային թափոնների տվյալները։ Հետագայում դրանք օգտագործվելու են էլեկտրոնային թափոնների բնապահպանական և սոցիալ-տնտեսական ռիսկերի գնահատման, դրանց կառավարման ոլորտում առկա իրավական բացերի հասցեագրման, տնտեսական արժեքի ստեղծման գործում՝ վերաօգտագործման և վերամշակման միջոցով:
Այս և այլ ծրագրերով մտադրություն կա երկրում ստեղծել բարենպաստ միջավայր էլեկտրոնային թափոնների վերամշակման համար և այդ գործում ներգրավել հանրային և մասնավոր հատվածների շահագրգիռ կողմերի: Ներկայիս փուլը համարվում է կարողությունների զարգացման շրջան, իսկ հետագա հաջողությունը մեծապես պայմանավորված կլինեն ներդրումների ծավալներից։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Էլետրամոբիլների մարտկոցների վերամշակման մասին ՀՀ-ում