Ապրիլի 26-ի ժամը 13:30-ի դրությամբ չկա տեղեկատվություն այն մասին, թե ինչի հետևանքով է առաջացել պայթյունը և հստակ քանի հոգի է զոհվել: Պատահարը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ երեկոյան ժամը 21.50-ի կողմերը: Հաղորդվում է, որ ըստ նախնական տվյալների զոհվել է 2, տարբեր ծանրության վնասվածքներ ստացել 7 մարդ:
Ավտոբուսի վարորդը չի տուժել և ցուցմունքներ է տալիս: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 279 հոդվածի 3 մասի հատկանիշներով («Ապրնաքի թողարկում կամ վաճառք, աշխատանքների իրականացում կամ ծառայության մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին և անզգուշությամբ առաջացրել են 2 կամ ավելի մարդկանց մահ»): Գործը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով ՀՀ ոստիկանությանը, հաղորդում են, որ ավտոբուսն աշխատում էր դիզելային վառելիքով: Դա նշանակում է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ գազային բալոնի պայթյունի հետևանքով, Հայաստանի տրանսպորտային միգոցների մեծ մասն այդպիսի սարքեր է շահագործում:
Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է հնարավոր ահաբեկչության մասին լուրերը: Հալաբյան փողոցի երթևեկությունը Էստոնական և Արզումանյան փողոցների միջև գտնվող հատվածում, որտեղ տեղի է ունեցել պայթյունն, ամբողջությամբ դադարեցված է: