Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆորումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումի մասնակիցներին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաէլ Ժանին ողջունել է ֆրանսերենով.
«Այս միջոցառումներին մեծ թվով երիտասարդների և ավագ սերնդի ներկայացուցիչների մասնակցությունը ցույց տվեց՝ որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են ժողովրդավարության և համերաշխության արժեքները մեր երկրում: Այդ արժեքները մենք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր ընկերների հետ: Հպարտությամբ նշում եմ այն, որ մեր երկիրն ընդունում է Ֆրանկոֆոնիայի մասնակցիներին»:
Մեկ ամիս հետո Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Երևանում կհավաքվեն ընդհանուր առմամբ շուրջ 100 պատվիրակություն, ավելի քան 5000 հյուր տարբեր երկրներից: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարող է դառնալ Հայաստանում անցկացված ամենազանգվածային միջոցառումը:
Հայաստանում կարծում են, որ Երևանում գագաթնաժողովի անցկացումը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունն ինքնին բացառիկ երևույթ է: Բանն այն է, որ Հայաստանն ընդամենը 5 տարի է, ինչ ստացել է դրա լիարժեք անդամի կարգավիճակ:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաէլ Ժանն այսօր նշել է, որ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով.
«Մեզ համար մեծ պատիվ է գագաթնաժողովն անցնկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցալ թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»:
Ակնկալվում է, որ գագթնաժողովի մասնակիցները կստորագրեն «Ապրել միասին» պակտը, որը նաև գագաթնաժողովի կարգախոսն է: Նախատեսվում է անցկացնել նաև բիզնես-ֆորում, որը թույլ կտա Հայաստանին ընդլայնել տնտեսական համագործակցությունը ֆրանսալեզու երկրների հետ: Երևանյան բիզնես-ֆորումի ընթացքում կստեղծվի ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:
Ֆրանկոֆոնին միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ֆրանսալեզու երկրները: Դրան անդամակցում է 58 երկիր, որոնք ներկայացնում են աշխարի տարբեր պետություններ կամ պետությունների մասեր: Կազմակերպությանն անդամակցելու իրավունք տրվում է, հաշվի առնելով ոչ թե բնակչության ֆրանսերենին տիրապետելու աստիճանը, այլ Ֆրանսիայի հետ մշակութային կապերի և համագործակցության մակարդակը: