Հունիսի 3-ին Թբիլիսիի մետրոյի մեքենավարները մեծ գործադուլ սկսեցին աշխատավարձերի բարձրացման պահանջով:
Արդեն երրորդ օրն է, ինչ մետրոյի բոլոր կայարաններում ուղևորներին հետևյալ հայտարարությունն է «դիմավորում»՝ «Մետրոն փակ է, օգտվեք ավտոբուսներից: Երթևեկությունն անվճար է»:
Մետրոյի աշխատանքը կանգնեցնելու պատճառով քաղաքում տեղաշարժը դանդաղել է: Ավտոբուսների և երթուղայինների կանգառներում հերթեր են գոյացել: Ծանրաբեռնվածության պատճառով ավտոբուսները հաճախ նույնիսկ չեն կանգնում կանգառներում:
«Երթևեկությունն անվճար է», — տեղեկացնում է ավտոբուսի վրայի գրառումը:
«Երկու մարդ այսօր նստել էր ավտոբուսի վարորդի ծնկներին: Նա ներողություն խնդրեց, որ չի կարող երրորդին էլ նստեցնել հիվանդ ողնաշարի պատճառով», — այսպիսի կատակ կար Ֆեյսբուքում:
«Ինձ թվում է՝ ես հղի եմ», — գրել էր կին ուղևորներից մեկը, որն ավտոբուսով էր երթևեկել:
Երեխաները դասերից ուշանալու անբեկանելի պատճառ ունեն:
Հերթական կատակը. «Գլդանիի ավտոբուսի կայարանում այնքան մարդ կա, որ ընդդիմությունը եկել, ուզում է հանրահավաք անել»:
Մետրոյի մեքենավարներն անժամկետ գործադուլ են հայտարարել