Երկու ռուս զբոսաշրջիկ է մահացել Ախազիայի Գուդաութիի շրջանի Պրիմորսկոյե գյուղում երեկ՝ օգոստոսի 2-ին, զինամթերքի պահեստի պայթյունի արդյունքում:
Կանայք ձիերով զբոսնում էին և պատահաբար շատ մոտ են հայտնվել պահեստին պայթյունի պահին: Երկու կանայք էլ Աբխազիա հանգստանալու էին եկել Սանկտ Պետերբուրգից, նրանցից մեկը 1970թ-ի ծնված էր:
63 տուժածներ տեղափոխվել են Գուդաութիի, Նոր Աֆոնի և Սուխումի հիվանդանոցներ, ստացած վիրավորումների լրջության մասին դեռևս տեղեկատվություն չկա:
Պայթյունի վայրում մեծ տարածք է շղթայվել, դեպքի վայրում աշխատում են Աբխազիայի պաշտպանության նախարարության և ԱԻՆ աշխատակիցներ:
Պայթյունի նախնական պատճառը դեռ հայտնի չէ: Սոցցանցերում գրում են հրդեհի մասին, որը դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացրել: Զինամթերքի պահեստը պատկանում է Աբխազիայի պաշտպանության նախարարությանն ու հսկվում է ողջ շառավղով:
Ականատեսները JAMnews-ին պատմել են.
«Ես մայրուղով գնում էի մեքենայով և հենց պահեստների մոտ էի, երբ արկերի պայթյուններ լսեցի: Մեքենաս շատ ուժեղ ցնցվեց: Ես մտածեցի, որ մեքենայի անիվներն են պայթել»:
«Մեզ մոտ՝ Գուդաութիում, տան պատերը ցնցվում էին պայթյունից: Շատ տհաճ էր»:
«Երբ պայթյուն որոտաց մենք մտածեցինք, թե երկրաշարժ է: Հարվածն այնպիսին էր, որ սկսեց ցնցվել առաստաղն ու բացվել-փակվել դռները», — ասում է Բզիպտա ավանի բնակիչը:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի