«Բաքու են ժամանել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերություններիմշտականհանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը», — հաղորդում է ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով հայկական խորհրդարանի ֆեյսբուքյան էջը: Նրանք մասնակցում են «Գենդերային հավասարության և կանանց առողջության խթանման գործում խորհրդարանների դերը Արևելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման նպատակների շրջանակում» համաժողովին:
«Ղարաբաղիազատգրում» կազմակերպությանմիխումբակտիվիստներչարտոնվածբողոքիակցիաանցկացրինհայպատգամավորներիժամանմանդեմ: Ցուցարարները «Հայօկուպանտնե՛ր, դո՛ւրսԲաքվից» և «Ամո՛թնրանց, ովքերհայերինԲաքուենկանչել» կարգախոսներովպատառներէինպարզել:
Հայկական լրատվամիջոցները (մասնավորապես՝ news.am-ը) մեջբերում են Արմեն Աշոտյանի ելույթը Բաքվի համաժողովին.
«Նա նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին և հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան»: