Երևանի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով գազի գնի թանկացումից:
Վարորդները նշում են, որ գազի թանկացման հետևանքով ավելացել են իրենց ծախսերը: Այս ամիս մեքենան լիցքավորելու համար նրանք 45.000 դրամ ավել գումար են ծախսել, քան՝ նախորդ ամիսներին:
Վարորդների խոսքով, գազի գինն անօրինական է թանկացել, իրենք չեն ուզում աշխատել առանց եկամուտի, ողջ վաստակը տրամադրելով մեքենայի լիցքավորմանը:
«Մենքմերգումարիհամարենքպայքարում, մենքմերընտանիքներիհամարենքպայքարում: Մենակ գազը չի թանկացել, յուղնէլէթանկացել, տրանսպորտիհետկապվածամենինչթանկացելէ: Գազիմեջորակէլչկա: Միժամանակ 6000 դրամի 5 ռեյսէինքքշում, հիմա՝ 8000 դրամի 5 ռեյսենքքշում: Մենքաշխատելենքուզում, թողիջեցնենգինը»,- հայտարարել է վարորդներից մեկը:
Գազի գինը թանկացել է հունվարի 1-ից ուժի մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն: Ավելի ստույգ, բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչի հետևանքով 10-15 տոկոսով թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը խոստացել է՝ լավ կլինի: Նա նշել է, որ երթուղիները աշխատում են, սա չի կարելի համարել զանգվածային գործադուլ:
«Դժգոհումենոչթեսպասարկողները, այլմիքանիհոգիվարորդ: Նրանցկազմակերպելեն՝ գուցեևդրսիուժերից: Երթուղիներըաշխատումեն, միերթուղիչկա, որամբողջությամբկանգնածէ, մեկ—երկուվարորդէ, որգործադուլէհայտարարել: Մենքհասկանումենք, որկանթանկացումներ, չենքկարողասել, որնմանբանչկա, բայցհարցնայսպեսչենլուծում»,- ասել է պաշտոնյան:
Վարորդներից մեկն էլ ասել է, որ պաշտոնյաների խոստումներին չեն հավատում, իրենց հետաքրքիր է միայն այն, որ իրենց աշխատանքի դիմաց հացի գումար չեն վաստակում:
«Էսձերփափուկբարձերըչենքուզում, որդնեքմերգլխիտակ, հեքիաթներչենքուզում, լուծումենքուզում»,- ասել է նա:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ վառելիքի թանկացումը հանգեցնելու է այլ ապրանքների թանկացման, քաղաքացիները թանկ են վճարելու առաջին անհրաժեշտության բոլոր մթերքների համար: Նրա կարծիքով, գնաճը հասնելու է 20-30 տոկոսի:
Պատգամավորը նշել է, որ իշխանությունները չեն կարող վարորդների դժգոհությունը նվազեցնելու համար թանկացնել տրանսպորտի գինը, որովհետև այդ պարագայում զանգվածային դժգոհություն կսկսվի:
Թանկացումները կանխելու համար ընդդիմադիրները բողոքի երթ են կազմակերպելու՝ նոր Հարկային օրենսգիրքը փոխելու պահանջով: Իշխանությունները առայժմ չեն հստակեցրել՝ կգնա՞ն զիջումների, թե՞ ոչ, բայց առաջիակայում նախատեսել են հարցը քննարկել խորհրդարանում: