Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխտարլիին
Կիսվել
Կիսվել
Հունիսի 15-ին Եվրախորհրդարանը մնացած հարցերի շարքում դիտարկել և որոշում է կայացրել Բաքվում կալանքի տակ գտնվող լրագրող Աֆղան Մուխտարլիի գործով:
Բրյուսելում տեղակայված Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել և չեղարկել հետաքննող լրագրող Մուխտարլիին առաջադրված բոլոր մեղադրանքները»:
Եվրախորհրդարանի բանաձում ասվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է «դադարեցնեն լրագրողների և իրավապաշտպանների հետապնդումն ու բանտարկությունը, անհապաղ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին և արդար դատաքննության նորմերի պահպանում ապահովեն»: