ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել
Կիսվել
Կիսվել
Լուսանկարը: report.az
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է սեփական փոխնախագահի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատճառը կոռուպցիոն սկանդալին մասնակից լինելն է, որը ԵԽԽՎ-ն բացահայտել է մոտ մեկ ամիս առաջ:
Վեհաժողովի հաշվետվությունն ասում է, որ Բաքուն փորձել է կաշառել պատգամավորներին կազմակերպությունում սեփական շահերի լոբբինգի նպատակով:
Պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Jordi Xuclà) (երկուսն էլ Իսպանիայի ներկայացուցիչներ են) և Չեզար Պրեդայի նկատմամբ: Նրանք բոլորն էլ մեղադրվում են Վարքի կանոնակարգի լուրջ խախտման համար և զրկվել են ԵԽԽՎ անդամների՝ կանոններով նախատեսված բոլոր իրավունքներից բացի ձայնի և բանաձևեր նախաձեռնելու իրավունքներից:
2018թ-ի ապրիլին հրապարակվեց անկախ քննչական խմբի 198-էջանոց հաշվետվությունը, որում խոսվում էր «հօգուտ Ադրբեջանի կոռուպցիոն գործողությունների» մասին: Ներկայիս պատգամավորներից հաշվետվությունում, նշվածներից բացի, կա նաև Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շեննախի անունը: Ապրիլի 22-ին ԵԽԽՎ բյուրոն հաշվետվությունում ներառված պատգամավորներին խնդրել էր կասեցնել վեհաժողովի աշխատանքին իրենց մասնակցությունը:
զեկույցներ կազմել և դիտորդություն անել ընտրություններին,
զբաղեցնել վեհաժողովի նախագահի կամ փոխնախագահի, ԵԽԽՎ կոմիտեի կամ ենթակոմիտեի նախագահի պաշտոնները,
վեհաժողովը կամ դրա կոմիտեները ներկայացնել միջոցառումներին,
հարցումներ ուղարկել ԵԽ գործադիր իշխանություն:
[/yes_list]
Բաքվում կայացած բրիֆինգին Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառումն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձ է:
«Մենք բազմիցս ականատես ենք եղել այդ կազմակերպությունում Ադրբեջանի հանդեպ կիրառվող երկակի ստանդարտների: Այդ պատճառով էլ պատժամիջոցների մասին որոշումը ոչ մի հիմք չունի, այն ակնհայտ կանխակալ է», — ասել է խորհրդարանականը:
Ագրամունտի դեմ պատժամիջոցները կիրառվել են 10 տարով, Շուկլայի, Չեզար Ֆլորին Պրեդայի և Սամեդ Սեիդովի հանդեպ՝ 2 տարով:
ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ Վլադիմիր Արիևը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «կոմիտեն համաձայնել է պատգամավորներին պատժելու անհրաժեշտությանը, թեև իրավաբանորեն նրանց մեղքը դեռ ապացուցված չէ»:
«ԵԽԽՎ ընթացակարգի կանոնների կոմիտեի որոշումը կարևոր նշանակություն ունի վեհաժողովում իրավիճակի առողջացման համար, որտեղ վերջին 7-8 տարվա ընթացքում լայնորեն տարածված է կաշառելու պրակտիկան հօգուտ առանձին հետխորհդային պետությունների իշխանությունների՝ այդ թվում Ադրբեջանի: Եվրախորհուրդը պատժիչ մարմին չէ, այդ պատճառով էլ խոսքը տվյալ դեպքում գնում է սկանդալում ներառված անձանց քաղաքական և բարոյական պատասխանատվության մասին», — «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է Անար Մամեդլին: