23.10.2017 Դանակով տղամարդը լուրջ վնասվածք է հասցրել «Էխո Մոսկվի»-ի խմբագրի տեղակալին JAMnews Կիսվել Կիսվել REUTERS/Tatyana Makeyeva — UP1EDAN0WCLUL “նովայա գազետայի” նյութերի հիման վրա Անհայտ անձը դանակով վնասվածք է հասցրել «Էխո Մոսկվիի» հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերին ռուսական ռադիոկայանի խմբագրությունում, «Նովայա գազետային» պատմել է «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Լրագրողուհուն շտապօգնությունը տարել է: Բժիշկներն ասում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Վենեդիկտովի խոսքով՝ հարձակվողը մենակ է եղել: Նրան ձերբակալել է ռադիոկայանի անվտանգությունն ու փոխանցել ոստիկանությանը: «Այսօր ցերեկը մեկին «Էխո Մոսկվիի» խմբագրություն է ներխուժել մի տղամարդ և գազի բալոնով կուրացրել անվտանգության աշխատակցին (նա մինչև հիմա չի տեսնում): Այնուհետև նա ներխուժեց մեր խմբագրություն, վազեց—անցավ միջանցքն ու հարձակվեց մեր լրագրողուհու վրա: Նա գիտակցաբար հարձակվեց Տատյանա Ֆելգենգաուերի վրա և դանակով հարվածեց պարանոցին: Տատյանային շտապօգնությունով տարան, նրա գիտակցությունը տեղն է: Բժիշկների խոսքով՝ կյանքին վտանգ չի սպառնում: Տղամարդուն ձերբակալել է մեր անվտանգությունն ու փոխանցել ոստիկանության աշխատակիցներին: Սա այն ամենն է, ինչ գիտենք այս պահի դրությամբ», — հաղորդել է Վենեդիկտովը: Այժմ դեպքի վայրում քնչական միջոցառումներ են իրականացվում: Մոսկվայի ՆԳՆ վարչության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ «նախնական պարզվել է, որ չարագործն արտասահմանյան պետության քաղաքացի է»: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իր աղբյուրը, հարձակումը կապված չէ հաղորդավարուհու լրագրողական գործունեության հետ, տղամարդն իբր ծանոթ է եղել Ֆելգենգաուերի հետ և «անձնական դրդապատճառներ» է ունեցել: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը լրագրողի վրա հարձակումը «աղաղակող» է անվանել և գործն իր վերահսկողության տակ առել:
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ