Ադրբեջանական բոլոր թիմերն անցել են ֆուտբոլի եվրոպական գավաթների երկրորդ փուլ
Կիսվել
Կիսվել
Ադրբեջան, սպորտ
Եվրոպական ակումբային մրցաշարերի երկրորդ փուլում Ադրբեջանը ներկայացված է լինելու միանգամից 4 թիմով: Բաքվի «Ինտերն» ու «Զիրյան» հաղթել են իրենց բոլոր ընտրական խաղերին՝ առավելագույն հնարավոր արդյունք ցուցաբերելով: Եվս երկու ակումբ՝ Աղդամի «Ղարաբաղն» ու «Գաբալան» համանուն քաղաքից երկրորդ փուլի ուղեգիր են վաստակել շնորհիվ իրենց բարձր վարկանիշի:
Հարավային Կովկասի այլ երկրներից երկրորդ փուլին կմասնակցեն մեկական թիմ Վրաստանից և Հայաստանից: Ընդ որում Ադրբեջանի և Վրաստանի չեմպիոնները նույն զույգի մեջ են: «Ղարաբաղը» հուլիսի 11-ին տանը կընդունի «Սամտրեդիային»: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հակառակորդն է ուժեղ բելառուսական «ԲԱՏԵ»-ն:
Մնացած ադրբեջանական թիմերի հակառակորդները Լեհաստանի, Լյուքսեմբուրգի և Ռումինիայի ակումբներն են: Հաջորդ փուլ անցնելու շանսերը գրեթե հավասար են: