Բաքվում Baku Card քաղաքային վճարային քարտ է ներմուծվում
Կիսվել
Կիսվել
Բաքվում շուտով կներդրվիBaku Card պաշտոնական քաղաքային քարտը: Այն մարդկանց հնարավորություն կտա անվճար կամ մեծ զեղչով օգտվել քաղաքային տրանսպորտից, այցելել Բաքվի թանգարաններ, տարբեր մշակութային կենտրոններ, գնումներ կատարել խանութներից:
Փետրվարի 27-ին քաղաքային քարտի շնորհանդես են անցկացրել Զբոսաշրջության պրոպագանդայի ազգային բյուրոն, Բաքվի տրանսպորտային գործակալությունն ու PASHA Travel ընկերությունը: Նոր Baku Card-ը նախատեսված է, առաջին հերթին, զբոսաշրջիների համար, սակայն դրանից կարող են օգտվել նաև մայրաքաղաքի բնակիչները:
24-ժամյա գործողությամբ քարտի արժեքը 35 մանաթ է (17,5 եվրո);
72-ժամյա գործողության քարտինը՝ 60 մանաթ (30 եվրո);
Մեկ շաբաթյա գործողության քարտինը՝ 90 մանաթ (45 եվրո):
Քաղաքային քարտի համեմատաբար բարձր գինը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: Ֆեյսբուքի օգտատերերի մեկը հիշեցրել է, որ Բեռլինում մեկ շաբաթյա այդպիսի քարտն արժե 30 եվրո, և դա այն դեպքում, երբ Գերմանիայի մայրաքաղաքում բավականին բարձր են տրանսպորտի գներն, ու շատ են տարբեր հետաքրքիր թանգարաններն, ի տերաբերություն Բաքվի:
Զբոսաշրջության զարգացման բյուրոյի մամուլի ծառայության ղեկավար Քենան Գուլուզադեն ասել է.
JAMnews-ի այն հարցին, թե արդյոք տենդեր է անցկացվել, Գուլուզադեն պատասխանել է.
«Տենդեր չի եղել: Քաղաքային քարտի ստեղծման մասին հայտարարվել էր դեռևս 2016 վերջին, երբ նախագահը հաստատել էր «Ադրբեջանում զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզը»: Այդ օրվանից ընդամենը մեկ առաջարկ ենք ստացել PASHA Travel-ից, որն էլ որպես հիմք ենք ընդունել»:
PASHA travel-ը PASHA Holding-ի մի մաս է, որի հիմնական սեփականատերն, ըստ Հետաքննող լրագրողների կազմակերպության՝ OCCRP (organized crime and corruption reporting project), Ադրբեջանի նախագահի աներ Արիֆ Փաշաևն է: