Փառատոնի շրջանակում կանցկացվի «I am Jazzman!»երիտասարդ կատարողների միջազգային փառատոն, ադրբեջանական ջազի օրեր, մանկական ջազ համերգ, գեղարվեստական ցուցահանդեսներ, վարպետաց դասընթացներ և այլ միջոցառումներ:
Փառատոնն այս տարի բացումն արել է գվինեացի երաժիշտ Սեկոու Կույայթը (Sekou Kouyate): Սեկոու Կույայթը կորեի (աֆրիկական 21-լարանի երաժշտական գործիք) վիրտուոզ երաժիշտ է, որին անվանում «աֆրիկյան Ջիմի Հենդրիքս»:
Ադրբեջանական ջազն էթնոջազի տարատեսակ է, որը հիմնված է ավադական նոր օռլեանյան ջազի և արևելյան մուղամի մոտիվների սինթեզի վրա: Այդ ոճը հայտնի է դարձել կոմպոզիտոր և դաշնակահար Վագիֆ Մուստաֆազադեի և նրա դստեր Ազիզայի շնորհիվ:
Ջազի ադրբեջանցի կատարողները բազմաթիվ միջազգային ջազ փառատոնների և մրցույթների մասնակիցներ և հաղթողներ են: