Բաքվում ոստիկանությունը ցրել է ընտրությունների զեղծարարությունների դեմ բողոքի ակցիան․ տեսանյութ
Կիսվել
Կիսվել
Բաքվում ոստիկանությունը ցրել է ընտրությունների զեղծարարությունների դեմ բողոքի ակցիան, որն անցկացրել են մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստներ Ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններնԱդրբեջանում անցկացվել են փետրվարի 9–ին։Հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ ԵԱՀԿ–ն և մյուս միջազգային կազմակերպություններն ընտրությունները ոչ ժողովրդավարական են անվանել։ Անկախ դիտորդները տարատեսակ բազմաթիվ խախտումներ են գրանցել։
Ակցիայի մասնակիցները պահանջել են խախտումների արդար հետաքննում։ Նրանց թվում էին խորհրդարանի պատգամավորների նախկին թեկնածուներ, լրագրողներ և ակտիվիստներ։ Ոստիկանությունը ցուցարարներին կոպտորեն ավտոբուս է մտցրել և տարել՝ չհայտնելով, թե ուր ։
Քաղաքի կենտրոնից ոչ հեռու ավտոբուսը կանգնեցրել են, ակցիայի մասնակիցներին ազատ արձակել։ Նրանցից մեկին հիվանդանոց են տեղափոխել կողոսկրի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման կասկածանքով։