Ադրբեջանի Գրան պրիի՝ Ֆորմուլա-1 ավտոմրցաշարի աշխարհի առաջնության 8-րդ փուլի առաջին օրը լի էր վառ իրադարձություններով:
Red Bull Racing թիմի հոլանդացի ավտոմրցարշավորդ Մաքս Ֆերտսապենը(engl — Max Verstappen) լավագույն ժամանակը դրսևորեց Բաքվի փողոցներում ազատ մրցարշավի երկու սեսիաներում, իսկ օրվա վերջում վթարի ենթարկվեց և կոտրեց մեքենան:
Այդ ավտովթարը միակը չէր: Ազատ մրցարշավների ամենավառ միջադեպը Force India թիմի անդամ Սերխիո Պերեսի (Sergio Perez) ավտովթարն էր: Մեքսիկացին չտեղավորվեց մայրուղու ամենանեղ շրջադարձի վրա: Դեպի հին քաղաք բարձրանալիս Պերեսը հարվածեց պատին, պոկվեց մեքենայի անիվը: Այդ նույն շրջադարձի վրա ավելի ուշ սխալվեց և մեքենան հարվածեց Ջոլիոն Փալմերը Renault-ի թիմից:
Երկրորդ մրցաշրջանից մեկուկես ժամ առաջ մասնակիցներն անընդհատ բախվում էին խոչընդոտներին և հազիվ էին խուսափում վթարներից: Ինչ-որ պահի առաջին շրջադարձի վրա քիչ էր մնացել, որ բախվեին աշխարհի երկու չեմպիոններ Կիմի Ռայկոնենն ու Լյուիս Հեմիլթոնը: Վերջին պահին բրիտանացին կարողացավ մեքենան փրկել վթարից, հաղորդում է Ադրբեջանի Գրան պրիի պաշտոնական կայքը:
Մրցաշարի առաջին օրվա ավարտին Բաքվի փողոցային ավտոդրոմում կայացավ թուրք փոփ աստղ Թարքանի համերգը:
Բաքուն աշխարհի երեք քաղաքներից մեկն է (Մոնակոյին և Սինգապուրին զուգահեռ), որտեղ Ֆորմուլա-1-ի մրցաշարն անցկացվում է ոչ թե հատուկ կառուցած մայրուղիներում, այլ քաղաքի կենտրոնական փողոցներում:
Baku City Circuit-ն անցկացվում է 2016թ-ից: Մրցարշավորդները 51 շրջան են անում, որոնցից յուրաքանչյուրը 6կմ է:
Նախորդ տարվա Բաքվի փուլի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն գերմանացի Նիկո Ռոսբերգը: Սակայն նա չի մասնակցում այս տարվա մրցաշարին, քանի որ հայտարարել է մարզական կարիերային ավարտի մասին: