Հոկտեմբերի 4-ին Բաքվում մեկնարկում է տանգոյի փառատոն Ադրբեջանում Արգենտինայի դեսպանատան աջակցությամբ: Փառատոնը կտևի երեք օր:
Բաքվի տարբեր պարահրապարակներում փառատոնի շրջանակում անվճար սեմինարներ կանցկացվեն: Ադրբեջանցի, վրացի և արգենտինացի ինստրուկտորները տանգոյի և արգենտինական ֆոլկլորի բաց դասեր կանցկացնեն, տանգո—պերֆորմանսներ կցուցադրեն, իսկ ցանկացողները կարող են մասնավոր դասերի գրանցվել: Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են միլոնգներ՝ արգենտինական տանգոյի երեկոներ և տանգո—մարաթոն, գրում է ԱզերԹաջը:
Տանգոյի ադրբեջանցի ուսուցիչներ Իլհամ Օսմանովն ու Ալֆիա Սուլթանովան, ինչպես նաև Վրաստանի պարային ստուդիաներից հրավիրված ուսուցիչները դասընթացներ կանցկացնեն ինչպես սկսնակների, այնպես էլ այդ պարի կատարման տեխնիկային տիրապետողների համար:
Միլոնգան հարավամերիկյան պար է, ինչպես նաև պարային երեկո, որի ընթացքում արգենտինյան տանգո են պարում և հնչում է տանգոյի երաժշտություն: Իսկական միլոնգան իր վարքականոններն ունի (կոդիգոս): Երաժշտական իմաստով միլոնգան ավելի արագ պար է, քան տանգոն: Համարվում է, որ դրա ծագումն այդ թվում նաև աֆիկյան արմատներ ունի: Միլոնգան, որպես կանոն, կատարվում է որպես արագ, կենսուրախ և զվարճալի պար՝ արագ ուղղաձիգ ընթացքով: